ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեմյս Ուորլիքը հերթական գրառումն է արել Twitter-ի իր էջերում՝ այն նշելով «Լեռնային Ղարաբաղ հաշտություն», «առաջնորդություն», «Կովկաս» (#NKpeace #leadershipNagorno #Karabakh #caucasus) հեշթեգերով:
«Աբրահամ Լինքոլնը մեզ պատերազմից հաշտության բերեց` վեր բարձրանալով քաղաքականությունից և նոր էջ բացելով մեր պատմության մեջ: Կա՞ արդյոք մի խիզախ Աբրահամ Լինքոլն Հայաստանում կամ Ադրբեջանում, ով պատրաստ է բերել խաղաղություն և հաշտություն: Տարածաշրջանի ժողովուրդները պատրա՞ստ են կողք-կողքի ապրել խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ», - գրել է ամերիկացի համանախագահը: