Ոստիկանությունը գործարկել է «ազատ համարանիշների որոնում» ծառայությունը

16:00     11 սեպտեմբերի, 2015

Ոստիկանության police.am կայքում սեպտեմբերի 11-ից գործում է նոր բաժին` «Ազատ համարանիշների որոնում»:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ բաժնում առցանց հարցման եղանակով հնարավոր է ստուգել ավտոմեքենայի` քաղաքացու նախընտրած համարանիշի առկայությունը և ծանոթանալ գներին:

Անհրաժեշտ է ընտրել «Ֆիզիկական անձ» կամ «Իրավաբանական անձ» բաժինը, այնուհետև մուտքագրել թվերն ու տառերը համապատասխան դաշտերում և սեղմել «Ստուգել առկայություն»։


© armedia.am