Բաղրամյան պողոտան կրկին փակ է: Այն նորից փակել են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող «Ո'չ թալանին» նախաձեռնության անդամները և համակիրները:
Երթով Մաշտոցի պողոտայից Բաղրամյան պողոտա շարժվող ցուցարարներին պողոտայի սկզբնամասում փորձեցին կանգնեցնել ոստիկանական ուժերը, սակայն նրանց դա չհաջողվեց:
Ավելի վերևում, ճիշտ այն հատվածում, որտեղ երկու ամիս առաջ նույն նախաձեռնության անդամները փակել էին Բաղրամյան պողոտան, ցուցարարներին դիմավորեց ավելի խիտ ոստիկանական պատ՝ թույլ չտալով առաջ շարժվել:
Երթի մասնակիցներին կոչ արեցին նստել Բաղրամյան պողոտայում՝ «նստացույց» վանկարկելով: