ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան ընդունել է դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օր ճանաչելու և այդ հանցագործությունը կանխարգելելու վերաբերյալ Հայաստանի նախաձեռնած բանաձևը:
Պաշտպանելու պատասխանատվության գլոբալ կենտրոնը (The Global Centre for the Responsibility to Protect) հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի առաջնորդությունը և ջանքերը մոտ 80 երկրների աջակցությամբ այս բանաձևը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում ընդունելու կապակցությամբ:
Սեպտեմբերի 11-ին ընդունված բանաձևը վերահաստատում է 1948թ Ցեղասպանության կանխարգելման և պատժի վերաբերյալ բանաձևում ներառված երկրների պարտավորվածությունը՝ հիշատակելու ցեղասպանությունների զոհերին ապագայում այս հանցագործության կրկնությունը կանխարգելելու նպատակով: