Չինաստանը մտադիր է հատկացնել մոտ 157մլն դոլար բարձրլեռնային աստղադիտարանի կառուցման համար երկրի հարավ-արևմուտքում, Սիչուան նահանգում, Գարձ-Տիբեթյան ինքնավար օկրուգում, Հայցզի լեռան վրա (ծովի մակերևույթից միջին բարձրությունը 4410մ է) տիեզերական ճառագայթման դիտարկում իրականացնելու համար:
Աստղադիտարանը կդառնա աշխարհում երկրորդ ամենաթանկ այդպիսի աստղադիտարանը Անտարկտիկայում IceCube Neutrino-ից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն, տեղեկացնում է mignews.com.ua-ն:
Գիտական կայանի շինարարության ժամկետներն առայժմ չեն հրապարակվում: