Արևմտյան պարբերականները մշտապես հաղորդում են նոր չինական կիբերհարձակումների, Արևմուտքի պետություններից տեխնոլոգիաներ ու գաղտնիքներ գողանալու մասին, գրում է The Epoch Times-ը (ԱՄՆ), ինչն էլ նպաստել է Չինաստանի տնտեսության ու բանակի զարգացմանը, սակայն վնաս հասցրել այլ պետություններին: Դրա պատճառով, օրինակ, ԱՄՆ-ը ամեն տարի կորցնում է տրիլիոնավոր դոլարներ, հաղորդում է profi-forex.org-ը:
Չինաստանի պաշտոնական հաքերական ծրագրերը պարզեցնում են տեխնոլոգիաների գողությունը: Դա բավականին լայն համակարգ է, որը ներառում է կառավարական պաշտոնյաների, գիտնականների, զինվորականների և բիզնեսմենների ողջ երկրից: Բացի ռազմական հաքերներից, Չինաստանով մեկ կան նաև կազմակերպություններ, որոնք մշակում են գողացված տեղեկատվությունը՝ օգտագործելով ուրիշների պատրաստի տեխնոլոգիաները: