Եգիպտոսի անվտանգության ուժերը սխալմամբ կրակել են մեքսիկացի զբոսաշրջիկների ուղղությամբ՝ հայտնում է euronews-ը։ Սպանվել է ազնվազն 12 մարդ, ևս 10-ը՝ վնասվածքներ են ստացել։
Դեպքը տեղի է ունեցել կիրակի Արևմտյան անապատային Ալ-Վահաթ շրջանում, որտեղ հատուկ ծառայությունները անցկացնելիս են եղել հակաահաբեկչական գործողություն՝ հետապնդելով ԻՊ հետ կապ ունեցող գրոհայինների:
Կրակի տակ են հայտնվել փակ գոտում հայտնված 4 ջիպեր, որոնցում, ինչպես հետագայում պարզվել է, գտնվել են մեքսիկացի զբոսաշրջիկները։