Արցախում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ընտրատեղամասերի դռները փակելուց հետո` ժամը 20:00-ի տվյալներով, մասնակցել է 52 հազար 765 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 55.9 տոկոսը: Այս մասին է հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Արցախի Հանրապետության 207 համայնքներում սեպտեմբերի 13-ին անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որին մասնակցելու իրավունք ունի 94 377 ընտրող: Ընտրություններին մասնակցում են 235 համայնքի ղեկավարի և 1228 համայնքի ավագանու անդամի թեկնածուներ: