Այսօր Ժողովրդավարության կամ դեմոկրատիայի միջազգային օրն է։ Օրը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2007 թվականին։ Ամսաթիվը նվիրված է նոր և վերականգնված ժողովրդավարությունների առաջին միջազգային համաժողովի 20-ամյակին, որը նշվել է 2008 թվականին։
ՄԱԿ-ը պետություններին, ինչպես նաև տարածաշրջանային, միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին առաջարկել է ընդունել նոր տոնը որպես առիթ՝ ուշադրություն դարձնելու աշխարհում ժողովրդավարության վիճակին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի խոսքով՝ ժողովրդավարությունը միաժամանակ և՛ նպատակ է, և՛ անհրաժեշտ միջոց՝ ապահովելու զարգացում ի բարօրություն ողջ մարդկության։