Ադրբեջանի խորհրդարանը Եվրախորհրդարանի սեպտեմբերի 10-ի բանաձևի կապակցությամբ դադարեցնում է ԵՄ հետ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովում և «Եվրանեսթ» Խորհրդարանական վերհաժողովում իր մասնակցությունը: Այս մասին փոխանցում է 1news.az-ը՝ հղումով երկրի խորհրդարանի համապատասխան հայտարարությանը:
Հաղորդվում է, որ խորհրդարանը խորհուրդ է տվել կառավարությանը վերանայել նաև Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրին երկրի մասնակցության հարցը:
Կառավարությանը նաև խորհուրդ է տրվում Ադրբեջանի պաշտոնատար անձանց դեմ պատժամիջոցների սահմանման դեպքում արգելել հակաադրբեջանական ելույթներով հանդես եկող անձանց մուտքն Ադրբեջան: