Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան-Բատորում սեպտեմբերի 15-ին մեկնարկել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը` «ԵԱՀԿ տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս ավտանգության մարտահրավերների լուծումը. խորհրդարանականների դերը տարածաշրջանային համագործակցության ամրապնդման հարցում» թեմայով:
Այս թեմայի շրջանակներում ԵԱՀԿ անդամ 57 երկրների խորհրդարանականները քննարկելու են երեք հիմնական հարցեր՝
Նախատեսվում է, որ նստաշրջանի ժամանակ Կենտրոնական Ասիայում մարտահրավերներին դիմակայելու թեմայով հատուկ կլոր սեղաններ կկազմակերպվեն Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում և Մոնղոլիայում ԵԱՀԿ առաքելությունների ղեկավարների մասնակցությամբ:
ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի գլխավոր թեմաներից մեկը ՌԴ քաղաքական գործիչների նկատմամբ ԵՄ պատժամիջոցներն են, որի հետևանքով ռուսական պատվիրակությունը չէր կարողացել մասնակցել Ֆինլանդիայում կայացած նախորդ նստաշրջանին:
Ռուսական պատվիրակության ղեկավար, Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը կարծում է, որ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում և Նյու Յորքում Միջխորհրդարանական միության համաժողովում ռուսական պատվիրակության անդամների մասնակցությունը թույլ չտալը չպետք է կրկնվի, քանի որ դա «քաղաքական անամոթության» դրսևորում է և բաց միջազգային երկխոսության սկզբունքների անտեսում։ «Մենք դա գնահատում ենք որպես անթույլատրելի գործողություն, որպես խորհրդարանական ժողովրդավարության արժեքի ոտնահարում։ Նման բան չպետք է կրկնվի, որովհետև դա քաղաքական անամոթության դրսևորում է և միջազգային բաց երկխոսության սկզբունքների անտեսում»,– նշել է Պետդումայի խոսնակը։
Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան իր հերթին ընդգծել է, որ կառույցում դեմ են ցանկացած երկրի խորհրդարանականների դեմ այնպիսի պատժամիջոցներին, որոնք խանգարում են վերջինիս աշխատանքներին նրանց մասնակցությանը: