Իրանում ավարտվել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետների և Իրանի երկու օր տևած բանակցությունները, հաղորդում է IRNA գործակալությունը:
«Իրանը և ԱԷՄԳ փորձագետները երկու օր շարունակել են Թեհրանի միջուկային ծրագրին առնչվող հարցերի քննարկումները, որոնց շուրջ ատոմային գործակալության կասկածները դեռ պահպանվել են»,- ասել է իրաքցի փորձագետը:
Նշվում է, որ կողմերի հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի վերջին: Իսկ ճանապարհային քարտեզի շրջանակներում բոլոր միջոցառումները պետք է ավարտվեն մինչև հոկտեմբերի 15-ը:
Մինչև դեկտեմբերի 15-ը ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն պետք է Իրանի հետ համագործակցության արդյունքների վերաբերյալ զեկույց պատրաստի: