ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Ջեբ Բուշը` ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի եղբայրը, առաջարկել է 10 դոլարանոց թղթադրամի վրա պատկերել Մեծ Բրիտանիայի ամենահայտնի և հեղինակավոր վարչապետերից մեկին` Մարգարեթ Թետչերին, հաղորդում է The Guardian-ը:
Բանն այն է, որ 2020 թվականին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատրաստվում է նոր թղթադրամ թողարկել, որտեղ կին է պատկերված լինելու` ի պատիվ կանանց ընտրության իրավունքի 100-ամյակի:
Իսկ Մարգարեթ Թետչերին առաջարկելը Բուշը հիմնավորում է նրանով, որ «վարչապետն ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի ամենահավատարիմ ու նվիրված կողմնակիցներից է եղել և մեծատառով կին քաղաքական գործիչ»:
Հիշեցնենք, որ այժմ 10 դոլարանոց թղթադրամի վրա պատկերված է ԱՄՆ առաջին ֆինանսների նախարարը` Ալեքսանդր Համիլտոնը, ով զբաղեցրել էր այդ պաշտոնը Ջորջ Վաշինգտոնի օրոք: