Ինչպես հայտնում են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից՝ Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն մտադիր է այցելել Մեծ Բրիտանիա, ինչպես նաև հանդիպել այդ երկրի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում սեպտեմբերի վերջին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Մամուլի ծառայությունից նաև հայտնել են, որ Պորոշենկոն հանդիպել է Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Յուդիտ Գոֆի հետ: Հանդիպման ընթացքում Պորոշենկոն կարևորել է համակարգային բարեփոխումների և եվրոպական ինտեգրման առաջընթացի՝ մասնավորապես, ԵՄ-ի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմի հաստատման գործընթացում Մեծ Բրիտանիայի հետ կոնսուլտացիաներ անցկացնելու դերը: