Միգրանտների հոսքին դիմակայելու նպատակով Խորվաթիան փակել է Սերբիայի հետ սահմանը, հայտնում է euronews-ը: Վերջին տվյալների համաձայն՝ սահմանի ութ անցակետերից բաց է միայն մեկը:
Նախօրեին Խորվաթիայի ներքին գործերի նախարարը զգուշացրել է, որ եթե մեկ օրվա ընթացքում Խորվաթիա ժամանի 8 հազարից շատ ներգաղթյալ, ապա սահմանը կփակվի, իսկ երկրի նախագահը բանակին հանձնարարել էր պատրաստ լինել երկրի սահմանները պաշտպանելու:
Միևնույն ժամանակ Սլովենիան դադարեցրել է Խորվաթիայի հետ երկաթուղային հաղորդակցությունը: