Խորվաթիան այևս չի կարող գրանցել և տեղավորել փախստականներին: Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է երկրի վարչապետը:
Զորան Միլանովիչը հայտարարել է, որ իր երկիրն այլևս ի վիճակի չէ ընդունել միգրանտներին և մտադիր է նրանց առանց գրանցելու իր երկրով անցկացնել դեպի Եվրոպայի հյուսիս և արևմուտք:
Միլանովիչի խոսքերով, միգրանտներին կթողնեն Հունգարիա և Սլովենիա, որպեսզի նրանք արագ լքեն Խորվաթիայի տարածքը:
Հունգարիան, իր հերթին, այսօր արդեն իսկ սկսել է պատ կառուցել Խորվաթիայի հետ սահմանին: