«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակում են իրականացրել Լիբիայի Տրիպոլի քաղաքի օդանավակայանի վրա և սպանել են անվտանգության ծառայության 3 աշխատակիցների. տեղեկացնում է gazeta.ru-ն:
Զինյալները հարձակվել են բանտի վրա, որը տեղակայված է ավիաբազայում և փորձել են ազատ արձակել ձերբակալված ահաբեկիչներին:
«Նախ պայթյուն է որոտացել, ինչից հետո նրանք հարձակվել են զենքերով»,-ասել է անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը՝ հավելելով, որ մարտի ընթացքում մահացել են հարձակվողներից առնվազն 8-ը:
Այդ ռազմական օդանավակայանը օգտագործվում է քաղաքացիների փոխադրումների համար, քանի որ Տրիպոլիի խոշորագույն օդանավակայանը վնասվել է մարտերի ընթացքում: