Հունաստանում վաղ առավոտյան բացվել են ընտրատեղամասերը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար:
Gazeta.ru-ի փոխանցմամբ, ընտրություններում գլխավոր մրցակիցներ են համարվում արմատական ձախ ուժերի ՍԻՐԻԶԱ դաշինքը՝ նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի գլխավորությամբ, և աջ-կենտրոնամետ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը:
Ըստ վերլուծաբանների, Ցիպրասի կուսակցության համար բարդ է լինելու հաղթել ընտրություններում: