24 տարի առաջ սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե, որի արդյունքում հանրաքվեին մասնակցած անձանց 99 տոկոսը կողմ քվեարկեց ազատ, անկախ և ինքնիշխան պետություն ունենալու հայության վաղեմի երազանքին: 24 տարի է արդեն, որ մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում՝ որպես անկախ և ազատ քաղաքացիներ, ընդամենը 24 տարի, որի ընթացքում անցել ենք բազում փորձությունների միջով, սակայն հասցրել ենք հզորանալ ու զարգանալ:
Սպետեմբերի 21-ին ողջ հայությունը նշում է այս գեղեցիկ ու խորհրդանշական տոնը, աշխարհի տարբեր անկյուններում անց են կացվում տարբեր միջոցառումներ և բարձրացվում է հայկական եռագույնը:
Հայաստանի Հանրապետությունում այն նշվում է առանձնահատուկ շքեղությամբ. կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, իսկ գլխավոր միջոցառումը տեղի է ունենում Հանրապետության հրապարակում: Այս տարին նույնպես բացառություն չէ:
Շնորհավո՛ր տոնդ, Հայաստա՛ն, շնորհավո՛ր մեզ՝ բոլորիս: