Ինչպես հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից՝ հունական ձախակողմյան «SYRIZA» կուսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասն առաջիկա օրերին նախատեսում է այցելել Միացյալ Նահանգներ՝ ՄԱԿ-ի ամենամյա ընթացող գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցություններ սկսելու նպատակով: Այս մասին հաղորդում է Sputnik News- ը:
Հարկ է նշել, որ Ցիպրասը Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո այսօր երդում է տալու և ստանձնելու վարչապետի պաշտոնը: