Ամերիկայի և Իրանի միջև տասնամյակներ գոյություն ունեցող թշնամանքը մոտակա ժամանակներս չի կարող ամբողջությամբ անհետանալ: Այս մասին CBS-ին տված հարցազրույցում հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հայտնում է Lenta.ru-ն:
«Կարևորն այն է՝ ո՛ր ուղղությամբ ենք մենք շարժվում: Շարժվում ենք մենք թշնամանքը խստացնելո՞ւ, թե՞ նվազեցնելու ուղղությամբ: Ես կարծում եմ, որ մենք արել ենք առաջին քայլերը՝ թշնամությունը նվազեցնելու ուղղությամբ»,-ասել է Ռոհանին։
Անդրադառնալով Թեհրանում հնչած «մա՛հ Ամերիկային» բացականչություններին՝ Ռոհանին նշել է, որ այդ կարգախոսները, որոնք հաճախ հնչեցվում են ուրբաթօրյա աղոթքների ժամանակ, վերաբերում են ԱՄՆ-ի վարած նախկին քաղաքականությանը։