ԳՖՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը երկուշաբթի Բեռլինում լրագրողներին հայտնել է, որ Գերմանիան պատրաստ է աշխատել Հունաստանի նոր կառավարության հետ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք, իհարկե, կաշխատենք Հունաստանի նոր կառավարության հետ, այդ առաջարկը պահպանվում է մեր կողմից», - ասել է Զայբերտը:
Նրա խոսքերով՝ ինչ-որ հստակ մեկնաբանություն տալու համար դեռևս վաղ է, պետք է առաջին հերթին սպասել նոր կառավարության ձևավորմանը: