«Ցանկացած ընտրություններ, որոնք կանցկացվեն Ուկրաինայի արևելքում և չեն համապատասխանի ուկրաինական օրենսդրությանը, կնշանակեն Մինսկի համաձայնությունների խախտում և չեն ճանաչվի դաշինքի անդամ ոչ մի երկրի կողմից», - նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:
Ուկրաինայում տեղական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 25-ին: Սակայն Դոնեցկի իշխանությունները պատրաստվում են ընտրութուններն անցկացնել հոկտեմբերի 18-ին, իսկ Լուգանսկի իշխանությունները՝ նոյեմբերի 1-ին:
Կիևում արդեն հայտարարել են, որ չեն պատրաստվում ճանաչել այդ ընտրությունները, քանի որ դրանք չեն համապատասխանում ուկրաինական օրենսդրությանը, ինչպես նաև ԵԱՀԿ չափորոշիչներին: «Այդ ընտրություններն աշխարհում ոչ մեկ չի ճանաչում: Դրանք չեն համապատասխանում ԵԱՀԿ չափորոշիչներին և ուղղակիորեն խիստ հակասում են Մինսկի պայմանավորվածություններին», - նշել է Պորոշենկոն:
Դոնբասում տեղական ընտրությունների անցկացման հարցն այսօր Մինսկում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկի Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման եռակողմ կոնտակտային խումբը: Հաղորդվում է, որ Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչները պատրաստվում են այդ հանդիպանն առաջարկել տեղական ընտրությունների նոր ամսաթիվ: Մասնավորապես առաջարկվում է ընտրությունները անցկացել 2016 թվականի փետրվարի 21-ին, երբ Մինսկի համաձայնագրերի իրականացումը, ինչպես նախատեսվում է, ավարտված կլինի:
Նշենք, որ ըստ Մինսկի պայմանավորվածությունների՝ Դոնբասում հակամարտության կարգավորման կետերից մեկը Դոնեցկին և Լուգանսկին իրական հատուկ կարգավիճակ տրամադրելն է, ինչը նախատեսում է օրենսդրության մեջ ամրագրել այդ հատուկ կարգավիճակը, ինչպես նաև տեղական ընտրությունների անցկացման կարգը: Սակայն Կիևում պատրաստ են նման քայլի գնալ միայն այն բանից հետո, երբ Դոնբասում ուկրաինական օրենսդրության համապատասխան ընտրութուններ անցկացվեն, իսկ Դոնբասում էլ պնդում են նախ և առաջ հատուկ կարգավիճակի տրամադրման վրա: