Ողջ աշխարհից Սաուդյան Արաբիա ժամանած հարյուր հազարավոր մուսուլմաններ երեքշաբթի սկսել են հաջը՝ դեպի իսլամի սրբավայրեր ուխտագնացությունը, հայտնում է BBC-ն:
Սպիտակ հագնված ուխտավորները Մեքքայից ուղևորվել են Մինա հովիտ: Այնտեղից նրանք կգնան Արաֆաթ լեռան մոտ, որտեղ տեղի կունենա հաջի հիմնական ծիսակատարությունը: Հավատացյալների մեծ մասը 25 կմ-ը ոտքով կհաղթահարի:
Երկրի իշխանություններն ակնկալում են, որ այս տարի հաջին կմասնակցի մոտ 2 մլն հավատացյալ: Սրբավայրերի մոտ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Հաղորդվում է, որ այս տարի միջոցառումը հսկելու գործում ներգրավված է մոտ 100 հազար ոստիկան: