Ինչպես հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ երեքշաբթի երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ, ով Մոսկվայում կմասնակցի մզկիթի բացման արարողությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Կանցկացվեն բանակցություններ նախագահ Աբբասի հետ, ով կժամանի Մոսկվա մզկիթի բացման արարողության առթիվ: Կլինեն ռուս-պաղեստինյան բանակցություններ», - ասել է Պեսկովը: