Հունաստանի վարչապետ, ՍԻՐԻԶԱ արմատական ձախերի կոալիցիայի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը ձևավորել է երկրի կառավարությունը, որում նախկին առանցքային նախարարները պահպանել են իրենց պաշտոնները:
Մասնավորապես իր պաշտոնին է վերադարձել ֆինանսների նախարար Եվկլիդ Ցակալոտոսը, ով հուլիս-օգոստոս ամիսներին բանակցություններ է վարել միջազգային վարկատուների հետ երկրին ֆինանսական օգնություն տրամադրելու շուրջ:
Իրենց պաշտոնները պահպանել են նաև արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտզիասը, էներգետիկայի նախարար Փանոս Սքուրլետիսը: Կոալիցիայում ՍԻՐԻԶԱ-ի դաշնակցի՝ աջերի «Անկախ հույներ» կուսակցության առաջնորդ Փանոս Կամենոսը կրկին դարձել է պաշտպանության նախարար:
Նշենք, որ նոր կառավարության կողմից իրականացվելիք ամենացավոտ հարցերից է թոշակների կրճատումը, հարկերի բարձրացումը, ագրարարային ոլորտի սուբսիդավորման կրճատումը: