Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած հեռուստահարցազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքն անձամբ էր սկսել երեք տասնամյակ վաղեմություն ունեցող քրդական հարցի կարգավորման գործընթացը, սակայն Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն է (PKK) վերջ դրել այդ գործընթացին: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:
Նա նաև հայտարարել է, որ PKK- ն աջակցում է Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը (HDP):