«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներսում տարաձայնություններ են հասունանում։ Այդ մասին հայտնել է Fars իրանական գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ծառայություններին։
«Իրաքի ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի հետախուզության ղեկավարները հայտնել են, որ երկրորդ անգամ Բայջի քաղաքը գրավելու ԻՊ-ի մի քանի անհաջող փորձերից հետո այս տարվա սեպտեմբերին ԻՊ-ի շարքերում լուրջ պառակտում է տեղի ունեցել»,- ասված է գործակալության հաղորդագրությունում:
Այսպես, ծայրահեղականների խմբավորումներից մեկը սպառնացել է լքել Իրաքը և վերադառնալ Սիրիա՝ նշում է Fars-ը:
Բայջի քաղաքն ամբողջությամբ ազատվել էր ահաբեկիչներից հունիսի վերջին: Ջիհադականները փորձել են պահել այն ցանկացած գնով, քանի որ այնտեղ է գտնվում խոշոր նավթավերամշակման գործարանը։ Կորցնելով ձեռնարկության վերահսկողությունը՝ ծայրահեղականները զրկվել են եկամտի կարևոր աղբյուրից։