Ինչպես հայտնել են Թուրքիայի գլխավոր շտաբից՝ հարավարևելյան Հաքքարի նահանգում օդային գործողություններ իրականացնելիս թուրքական կործանիչները ոչնչացրել են Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հայտարարության համաձայն՝ օդային հարվածների ընթացքում ոչնչացվել են ՔԲԿ-ի՝ Հաքքարի նահանգի Դագլիջա շրջանում նախօրոք հայտնաբերված ապաստարանները: