Թուրքիան պատրաստ է նշանակալի դերակատարություն ունենալ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, սակայն դրա փոխարեն ըմբռնող մոտեցում է ակնկալում քուրդ զինյալների դեմ իր պայքարի նկատմամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Անկարայի բարձրաստիճան պաշտոնյային:
«Թուրքիան կկիսվի իր փորձով արևմտյան առաջնորդների հետ: Երկիրը աջակցություն է փնտրում, որպեսզի կանխի Մերձավոր Արևելքի վերածումը ահաբեկչության արտահանողի»,- հայտնել է գործակալության աղբյուրը:
Վերջինիս խոսքով` այդ մասին պաշտոնական հայտարարություն պետք է անի երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ժամանակ, որը բացվում է այսօր Նյու Յորքում: