Թուրքական Կիպրոսի առաջնորդ. Թուրքիայի նավթային ընկերությունները գաղտնի բանակցություններ են վարում հույն կիպրոսցիների հետ

11:07     26 սեպտեմբերի, 2015

Ինչպես հայտնել է թուրքական Կիպրոսի առաջնորդ Մուստաֆա Աքընջըն՝ թուրքական նավթային ընկերությունները գաղտնի բանակցություններ են վարում Հունական Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հետ: Այս մասին հայտնում է  Hurriyet-ը:

Սակայն, Հունական Կիպրոսի կառավարության մամուլի խոսնակ Նիկոս Հրիստօդուլուդիսը անդրադառնալով Աքընջընի հայտարարությանը՝  հայտարարել է, որ թուրքական ընկերությունների հետ բանակցությունները, որոնց նպատակը Կիպրոսի ափից բնական գազ ձեռք բերելն է,  հայտնի է բոլորին, այդ թվում, հունական Կիպրոսի քաղաքական կուսակցություններին: 


© armedia.am