Սեպտեմբերի 25-ին նախքան Դանիայի ԱԳ նախարար Քրիստիան Յենսենին հանդիպելը Սելահաթին Դեմիրթաշը Կոպենհագենում լրագրողներին հայտնել է, որ «հարցի լուծումը», որը պաշտոնապես սկսվել է 2013 թվականի սկզբին, սակայն դադարեցվել է այն բանից հետո, երբ Քուրդիստանի բանվորական կուսակցությունը (PKK) վերսկսեց իր զինված հակամարտությունը հուլիսին, կարող էր վերականգնվել մինչև նոյեմբերի 1-ի ընտրությունները, եթե Էրդողանը ցանկանար: Այս մասին հայտնում է Hurriyet-ը՝ հղում կատարելով Anadolu գործակալությանը:
«Հարցի լուծումը կարող էր վերականգնվել մինչև նոյեմբերի 1-ի արտահերթ ընտրությունները, բայց նախագահ Էրդողանը փակել է դռներն ամբողջությամբ ... Էրդողանն անում է ամեն հնարավորը, որպեսզի գործընթացը չվերսկսվի», - ասել է Դեմիրթաշը: