Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Կրիստին Լագարդը Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ լավ կլիներ, որ Բելառուսը վերակողմնորոշեր իր քաղաքականությունը, հաղորդում է vz.ru-ն:
Նա ընդգծել է, որ չնայած որոշակի առաջընթաց կա, սակայն կայունության վերականգնման ու կայուն աճի համար անհրաժեշտ է քաղաքականության առավել խորը վերակողմնորոշում, որն աջակցվի ամենաբարձր մակարդակով:
2015թ. հունիսի վերջին Բելառուսի Ֆինանսների նախարարությունը հաղորդել էր, որ Մինսկը նախապատրաստել է բարեփոխումների «ճանապարհային քարտեզ», որոնք հանդիսանում են ԱՄՀ կողմից մինչև 3մլրդ դոլար վարկի տրամադրման պայմաններից մեկը: