Ինչպես հայտնում է Sputnik News-ը՝ սեպտեմբերի 28-ին իսրայելական ոստիկանության և պաղեստինցիների միջև Արևելյան Երուսաղեմում գտնվող Ալ-Աքսա մզկիթի շուրջ բախումները վերսկսվել են:
Իսրայելական ոստիկանությունն օգտագործել է խլացնող նռնակներ և հակահրդեհային միջոցներ պաղեստինցիների դեմ:
Մզկիթի կանոնների համաձայն՝ հրեաներին և այլ կրոնների մարդկանց թույլատրվում է այցելել Ալ-Աքսա տեղական ժամանակով 7.30-ից մինչև 11.30-ը, սակայն նրանք իրավունք չունեն աղոթել այնտեղ, որպեսզի խուսափեն լարվածություն ստեղծելուց:
Այնուամենայնիվ, պաղեստինցիները պնդում են, որ կիրակի օրը հրեաները խախտել են 50-ամյա վաղեմություն ունեցող պայմանագիրը՝ մտնելով մզկիթ և աղոթելով այնտեղ: