Սեպտեմբերի 28-ին, արևելյան Բիթլիս նահանգում մոտ 20 զինվոր է վիրավորվել Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների կողմից իրականացրած ռմբային հարձակման արդյունքում:
Քուրդ զինյալները պայթեցրել են ռումբն այն ժամանակ, երբ ռազմական մեքենան անցնելիս է եղել Դատվանի շրջանով: Այս մասին հաղորդում է Hurriyet-ը:
Հաղորդվում է նաև, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: