Ինչպես հայտարարել է լրատվամիջոցների հարցերով Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայության ղեկավարի օգնական Նատալիա Տերլեցկայան՝ Կիևը պաշտոնապես տեղեկացրել է բոլոր ռուսական ավիաընկերություններին սև ցուցակում հայտնվելու մասին, ըստ որի, նրանց արգելվում է մուտք գործել Ուկրաինայի օդային տարածք հոկտեմբերի 25-ից հետո: Այս մասին հաղորդում է Sputnik News- ը:
«Այո, նամակներն ուղարկվել են պատժամիջոցների տակ հայտնված ավիաընկերություններին» ", - ասել է Նատալիա Տերլեցկայան լրագրողներին:
Նա նաև հավելել է, որ ռուսական ավիափոխադրողներն այդ մասին տեղեկացվել են մինչև ուրբաթ օրվա ավարտը:
Հարկ է նշել, որ ուրբաթ օրն Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի վարչակազմից հայտնել են, որ Aeroflot-ն ու Transaero-ն նույնպես հայտնվել են այդ ցուցակում: