Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով նախկինում հայտարարում էր, թե Հայկական սփյուռքը նաև Թուրքիայի սփյուռքն է, ԱՄՆ-ի թուրքերին կոչ է արել պայքարել Հայկական սփյուռքի դեմ։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ-ում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով Նյու Յորքում է, որտեղ հանդիպել է նաև ԱՄՆ-ի թուրքական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Դավութօղլուն հանդիպման ժամանակ հավաքվածներին կոչ է արել պայքարել Հայկական, հրեական, հունական և այլ լոբբիների դեմ։ Դավութօղլուն նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի թուրքերին՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ժխտման համար իրականացրած հանրահավաքների համար։