Իսրայելական ոստիկանության ու արաբների միջև նոր բախումներ են գրանցվել Երուսաղեմի Տաճարի արձունքում, որտեղ գտնվում է Ալ-Աքսա մզկիթի համալիրը, հայտնում է տեղի հեռուստատեսությունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ տասնյակ արաբներ քարեր, դյուրավառ շշեր ու ճայթռուկներ են նետել արգելապատնեշ կազմած ոստիկանների վրա։
Տվյալ հատվածում բախումներ գրանցվել են նաև երեկ, ինչից հետո իսրայելական ոստիկանությունը տարիքային սահմանափակումներ է մտցրել մզկիթ այցելելու համար։ Դա թույլատրվել է միայն 50-ից բարձր տարիք ունեցող մուսուլմաններին։