Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը միանգամայն պարտադիր է, սակայն դրա ժամանակը դեռ չի եկել: Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ-ում վրացական համայնքի հետ հանդիպման ժամանակ, գրում է «Грузия-онлайн»-ը:
«Ռուսաստանի հետ երկխոսությունն ընտրության թեմա չէ, դուր է գալիս մեզ, թե ոչ, Ռուսաստանի հետ երկխոսությունը պարտադիր է։ Սակայն նման բանակցությունների համար պետք է ժամանակը հասունանա։ Ռուսական ղեկավարությունը և ներքին քաղաքական քննարկումը պետք է լինի այնպիսի մի բանի վրա կենտրոնացած, ինչում մենք ընդհանրություններ կտեսնենք»,- նշել է Վրաստանի նախագահը։