Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ առաջարկել է ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը Նյու Յորքից տեղափոխել Ասիայի երկրներից մեկը, գրում է «Корреспондент»-ը։
«21-րդ դարում զարգացման կենտրոնը տեղափոխվում է Ասիա: Դա աշխարհում ամենամեծ աշխարհամասն է, որտեղ ապրում է Երկրի բնակչության 2/3-ը և որտեղ կենտրոնացված են անհավանական ռեսուրսներ… Առաջարկն այն է, որ կարելի է քննարկել ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի տեղափոխումն Ասիա»,- հայտարարել է նա։
Նազարբաևի խոսքով՝ 70 տարի առաջ ՄԱԿ-ի հիմնադրման ժամանակ որոշում է կայացվել ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը բացել Նյու Յորքում՝ հաշվի առնելով միջազգային հարաբերություններում արևմտյան կիսագնդի հատուկ դերը։