Կարեն Բեքարյան. հայկական կողմերի գործողություններն առնվազն պետք է դառնան հասկանալի և ընկալելի միջազգային հանրության համար

17:34     1 հոկտեմբերի, 2015

Եվրոպական ինտեգրացիա ՀԿ-ի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանը ամփոփեց ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանը, Նախագահի այցը ԱՄՆ և նրա մասնակցությունը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանին:

Մեկնաբանելով ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի ամբիոնից նախագահի ելույթը, Կարեն Բեքարյանը կարևորեց ադրբեջանական կողմի ռազմավարության մեջ Նախագահի կողմից երկու հիմնական որակական փոփոխության ընդգծումը:  

«Նախագահն իր ելույթում հստակ նշեց, որ Ադրբեջանը սահմանների լարվածության համատեքստում վերջին շրջանում  որակական երկու փոփոխության է գնացել: Առաջին, Ադրբեջանը սկսել է ավելի ինտենսիվ ռմբակոծել, հրթիռահարել խաղաղ բնակչության բնակավայրերը: Սրա վառ օրինակն է Ադրբեջանի կողմից վերջին շրջանում Տավուշի մարզի գյուղերի ակտիվ ռմբակոծությունը: Երկրորդ, ադրբեջանական կողմը փոփոխել է իր կողմից կիրառվող զինատեսակները՝ օգտագործելով  զինատեսակներ, որոնք հնարավորություն են տալիս խոցելու սահմանից հեռու, ավելի թիկունք հատվածներ»:

Ըստ փորձագետի՝ այս բոլոր շեշտադրումներն ուղղված էին միջազգային հանրությանը հասցնելու մեկ հիմնական ուղերձ.

«Հերթական անգամ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության ուժերին չի մնում այլ ելք, քան սեփական ուժերին ապավինելը: Սա ենթադրում է, որ հայկական կողմերի գործողություններն առնվազն պետք է դառնան հասկանալի և ընկալելի միջազգային հանրությանը»:

Վերջում Բեքարյանը կարևորեց Նախագահի կողմից ադրբեջանական բռնատիրական վարչակարգի վրա արված շեշտադրումը, որի հիմքում ընկած էր այն, որ Ադրբեջանը  չի տարբերակում  սեփական հարության և հարևաների միջև:


© armedia.am