Ռուսաստանը չի կարող միանալ ԻՊ դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային, քանի որ այն ստեղծվել է՝ անտեսելով ՄԱԿ ԱԽ բանաձևերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք չենք կարող լինել մի կոալիցիայի կազմում, որը գործում է առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի և այն երկրի խնդրանքի, որի տարածքում տեղի են ունենում ռազմական գործողությունները», - Լավրովի խոսքերը մեջբերում է Интерфакс-ը:
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է խուսափել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի մյուս մասնակիցների հետ թյուրիմացություններից: