Ուկրաինական ճգնաժամի լուծումը դեռևս գտնել չի հաջոցվել, բայց կան իրական արդյունքներ։ Այդ մասին երեկ երեկոյան՝ «Նորմանդական քառյակի» հանդիպումից հետո, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե նայենք մինչ այդ եղած իրավիճակին, երբ մենք մեկնարկում էինք «նորմանդական ձևաչափը», լուծումը դեռևս գտնված չէ, բայց զոհերի թիվն արդեն նվազել է»,- ասել է կանցլերը։
«Կան իրական արդյունքներ, մենք քաղաքական կարգավորում ենք փնտրում, և հենց դրան էինք ձգտում այս հանդիպումն անցկացնելի»,- ասել է Մերկելը։
Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Գերմանիայի ղեկավարների հանդիպումը կայացել է ուրբաթ երեկոյան Ելիսեյան պալատում։ Այն մի ժամ է տևել, որից հետո շարունակվել է ընդլայնված կազմով։