Օրերս Երևանում տեղի ունեցավ «Եվրոպական հարևանության քաղաքականության update. հնարավորություններն ԱլԳ ձևաչափի, մասնավորապես՝ Հայաստանի համար» խորագրով կլոր սեղան-քննարկում: Քննարկմանը մասնակցեցին քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ, պետական պաշտոնյաներ, խորհրդարանականներ:
Քննարկումը կազմակերպել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակություն. Երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակներում:
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ ԵՄ-ՀՀ հարաբերությունների ներկայիս փուլին, ինչպես նաև այդ հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Որոշ հարցերի շուրջ ծավալված բանավեճերի արդյունքում մասնակիցները վեր հանեցին ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս փուլում առկա մարտահրավերները, ինչպես նաև համագործակցության նոր հնարավոր եզրերը: Մասնակիցները ներկայացրին ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման իրենց տեսլականը՝ առաջարկելով այդ գործընթացը խթանող քայլեր:
Հանդիպման ընթացքում առավելապես ընդգծվեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման այս փուլում ՀՀ նախաձեռնողականության անհրաժեշտությունը: