Օգնության երրորդ փաթեթի համաձայնագրի իրականացումը, երկրի ֆինանսական կայունության և տնտեսական աճի վերականգնումը, պետական կառավարման համակարգում արմատական բարեփոխումները Հունաստանի կառավարության գլխավոր խնդիրներն են: Այս մասին հայտնել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ հանդես գալով կառավարության ծրագրային հայտարարությամբ:
Ցիպրասը համոզմունք է հայտնել, որ Հունաստանը չորս տարի անց հետևում կթողնի ճգնաժամը և հուշագրերը:
Նշենք, որ վարչապետի ծրագրային հայտարարությունը նախատեսված է օրենսդրությամբ: Վերջինիս՝ կառավարության վստահության վերաբերյալ քվեարկությունը նախատեսված է երեք օր հետո: