Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական հանրապետությունները համաձայնել են հետաձգել ՏՒՄ ընտրությունները մեկ տարով: Այդ մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել են ԼԺՀ և ԴԺՀ ներկայացուցիչները Մինսկում կայացած բանակցությունների արդյունքում:
Վլադիսլավ Դեյնեգոն և Դենիս Պուշիլինը հայտարարել են. «Աշխատանքի արդյունքում հայտարարում ենք հոկտեմբերի 18-ի և նոյեմբերի 1-ի ԴԺՀ և ԼԺՀ ընտրությունները հաջորդ տարի տեղափոխելու համաձայնության մասին»:
Այս հարցը քննարկվել էր հոկտեմբերի 2-ին «Նորմանդական քառյակի» (ՌԴ, Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա) ղեկավարների հանդիպման ժամանակ: