ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախկին նախագահ և Անտիգուայի և Բարբուդայի մշտական ներկայացուցիչ Ջոն Էշը ձերբակալվել է կաշառակերության համար, հայտնում է РИА Новости-ն:
Հոկտեմբերի 6-ին Նյու Յորքի դատախազությունը նրան մեղադրանք էր ներկայացրել չինացի գործարարներից 1,3 միլիոն դոլար կաշառք ստանալու առնչությամբ: Մասնավորապես 500 մլն դոլարով ԳԱ նախկին նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համար փաստաթղթեր էր պատրաստել Մակաոում ՄԱԿ-ի համաժողովների կենտրոնի կառուցման անհրաժեշտության մասին:
Բացի կանխիկ գումարից, նրան «նվիրել» էին նաև Rolex ժամացույց, BMW ավտոմեքենա, իսկ նրա տան բակում կառուցվել է 30 հազար դոլար արժողությամբ բասկեթբոլի դաշտ: