Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը տեղի ունեցած ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում հայաստանյան պատվիրակությունը միացել է երկու առաջարկի: Այդ մասին հոկտեմբերի 6-ին հայտարարել է պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:
Առաջարկներից մեկն առնչվում է ԵԽԽՎ զեկուցողների՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված փաստաթղթին, որը, տիկին Կարապետյանի համոզմամբ, ևս մեկ քայլ է՝ կանխելու «խավիարի» տարածումը Եվրոպայում: Հայտարարության նախագիծը ԵԽԽՎ պատվիրակության անդամներին պարտավորեցնում է հայտարարագրել 100 եվրոյից թանկ նվերները, որոնք նրանք ստանում են Վեհաժողովի մանդատի ներքո ճանապարհորդելիս։
Մյուսը՝ կատալոնացի պատգամավորի նախաձեռնած փաստաթուղթն է, որում ամրագրվում է ազգերի ինքնորոշման իրավունքը: