Հայաստանը աջակցել է ԵԽԽՎ հայտարարության նախագծին, որով ԵԽԽՎ պատվիրակության անդամներին պարտավորեցվում է հայտարարագրել 100 եվրոյից թանկ նվերները, որոնք նրանք ստանում են Վեհաժողովի մանդատի ներքո գործուղումների ժամանակ։ Այս փաստաթուղթը մեծ հաշվով ուղղված է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի խավիարային դիվանագիտության դեմ:
Սակայն հարկ է նշել, որ նման հայտարարության նախագծի ընդունումը դեռ չի երաշխավորում Ադրբեջանի խավիարային դիվանագիտության ձախողումը: Հունավարին ԵԽԽՎ կգլխավորի իսպանացի խորհրդարանական Պեդրո Ագրամունտը, ով հանդիսանում է ադրբեջանական լոբբի ամենահտևողական գործընկերներից:
Չնայած, որ այս հարցով քվեարկությունը նախատեսված է հունվարին, այժմ արդեն կարելի է վստահ լինել, որ ԵԽԽՎ կգլխավորի հենց Ագրամունտը: ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն՝ կառույցի ղեկավարի պաշտոնում ոչ այլընտրանքային թեկնածուի առաջադրելու իրավունքը պատկանում է խմբակցություններին՝ ռոտացիոն հիմունքներով: Այժմ նման իրավունք ունի Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որի ներքին քվեարակության ժամանակ հաղթել է Ագրամունտը: ԵԽԽՎ հունվարյան նիստի ժամանակ մնում է միայն հաստատել խմբակցության որոշումը:
Պեդրո Ագրամունտը եղել է ԵԽԽՎ Ադրբեջանի հարցերով համազեկուցողը: Մասնավորապես նա հանդիսանում է «Դիվանագիտության պատմություն կամ ինչպես Ադրբեջանը ստիպեց Եվրոպայի խորհրդին լռել» (2012 թվական) և «Խաբեության դիմանկար. ինչպես են իրականացրել Ադրբեջանի դիտորդությունը կամ ինչու պետք է Ագրամունտը թողնի իր պաշտոնը» (2013 թվական) զեկույցների հեղինակը:
Ադրբեջանական ընդդիմությունը դժգոհ էր այս երկու զեկույցներից էլ: Ագրամունտը մեղադրվում էր մասնավորապես տեղից դիտորդների հաղորդագորությունները կառավարելու, քաղաքացիական իրավունքի խախտումների մասին լռելու, վարչակարգի մշտական աջակցության, ժողովրդավարության առաջընթացի մասին ստեր հորինելու, բռնաճնշումներն արդարացնելու մեջ:
Հայտնի վերլուծական European Stability Initiative անկախ կենտրոնն այս կապակցությամբ նշել էր, որ Ագրամունտը ադրբեջանական ընդդիմության ձայնը եվրոպական հանրությանը հասցնելու փոխարեն դարձել է Ալիևի վարչակարգի ամենաակտիվ լոբբիստներից մեկը:
Նշենք, որ Բաքվում իհարկե մեծ հույսեր ունեն, որ ԵԽԽՎ նոր նախագահը կօգնի հաղթահարել երկրի եվրոպական մեկուսացումը և կվերադարձնի Ադրբեջանի՝ «ժողովրդավարական և բարգավաճող» երկիր հեղինակությունը: Ագրամունտը վաղուց ապացուցել է, որ ինքը կարող է աշխատել Ալիևի վարչակարգի վճարած յուրաքաչյուր եվրացենտի դեմ: