Հունաստանի նորընտիր խորհրդարանը վստահություն է հայտնել վարչապետ Ալեքսիս Ցիպրասի գլխավորած կառավարությանը: Այս մասին գրում է BBC-ն:
Քվեարկության ընթացքում Ցիպրասի կառավարությանը վստահություն է հայտնել 155 պատգամավոր: Հայտնի է, որ «կողմ» են քվեարկել միայն կառավարության կազմի մեջ մտնող ՍԻՐԻԶԱ և «Անկախ հույներ» կուսակցությունների անդամները: Խորհրդարանի վստահությունը նախարարների կաբինետին աշխատանքները սկսելու հնարավորություն է տալիս, քանի որ օրինական գործունեության անցնելու համար անհրաժեշտ էր պատգամավորների աջակցությունը:
Նշենք, որ քվեարկության ժամանակ տեղի ունեցած բանավեճերի ընթացքում Ցիպրաստը վերահաստատել է վարտակուների հետ բոլոր համաձայնագրերը իրականացնելու հանձնառությունը: